Fastex Exchange-ը վերջերս նոր ֆունկցիաներ է ավելացրել բրազիլացի օգտատերերի ընդլայնվող համայնքի համար։ Բորսան հիմա սպասարկում է նաև Բրազիլիայի ազգային ֆիատ արժույթը՝ ռեալը (BRL), և օգտատերերը կարող են համալրել իրենց հաշիվները Բրազիլիայի PIX ակնթարթային վճարային համակարգի միջոցով։
Ներդրված թարմացումների արդյունքում արժույթի փոխարկումները հեշտացել են։ Մասնավորապես, BRL-ի ինտեգրումը վերացրել է բարդ փոխարկումների անհրաժեշտությունը՝ այդպիսով օգտատերերին հնարավորություն տալով գործարքներ կատարել հենց իրենց երկրի ազգային արժույթով։
Ավելին, օգտատերերը կարող են PIX վճարային համակարգի միջոցով ձեռք բերել իրենց սիրելի կրիպտոարժույթները, այդ թվում FTN, BTC և ավելին։
Fastex Exchange-ը մտադիր է արդիականացնել հարթակը և ստեղծել ավելի ներառական և օգտատերերի համար հարմարավետ միջավայր։ Նորարարական լուծումներ ներդնելու հարցում ընկերության հանձնառությունը խոստանում է նորանոր արդիականացումներ նաև առաջիկայում։ PIX-ի ինտեգրման և BRL-ի ներառման շնորհիվ Fastex Exchange բորսան վստահ քայլերով ճանապարհ է հարթում համաշխարհային ֆինանսական շուկայում։