Fastex էկոհամակարգը այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունը սկիզբ է առել դեռ 2019 թվականից:
«Լինելով արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝ Fastex-ը մշտպես կարևորում է նորարական գաղափարների, նախագծերի և առաջատար տեխնոլոգիաների կիրառումը և զարգացումը։ Հենց այդ նպատակով այս տարի ևս աջակցում ենք տարածաշրջանում IT ոլորտի ամենմասշտաբային իրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին, որը բազմաթիվ ստարտափ նախագծերի տալիս է հնարավորություն՝ ներկայացնելու իրենց գաղափարներն ու նախագծերը»,- նշել է Ֆասթեքսի համահիմնադիր Ռոման Բադալյանը:
Ֆասթեքսը մեծ դերակատարություն ունի Հայաստանի ստեղծարար տնտեսության խթանման գործում: Պարբերաբար հանդես գալով բազմաթիվ սոցիալական նախագծերով՝ Ֆասթեքսը SSS24-ի շրջանակում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՔայլՏեք-ի կողմից կազմակերպված "MetaGait: Cyber FootBall" մրցույթին՝ ձեռք բերելու MetaGait նեյրովերականգնողական սարքը, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողների մեկ միջավայրում խաղալ և մրցել միմյանց հետ:
Այս համագործակցությամբ Ֆասթեքսը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ձևավորելու տեխնոլոգիապես զարգացած հասարակություն, որտեղ բոլորը կարող են ունենալ հավասար ներուժ՝ անկախ մտավոր և ֆիզիկական սահմանափակումներից:
Միջոցառման օրերին շատ մեծ արձագանք են ստացել նաև Fastex-ի և AKNEYE-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումները, որոնք անցկացվել են Fastex տաղավարում՝ հյուրընկալելով միջոցառման բազմաթիվ մասնակիցների տարբեր տաղավարներից:
Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդ տեղեկատվական հանդիպման ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը և պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը:
Խոսնակները ներկայացրել են Fastex թվային և ֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են և հնարավորություն են տալիս օնլայն և օֆլայն տարբերակով իրականացնել վճարումներ ամբողջ աշխարհում՝ լիցքավորելով իրենց քարտերը կրիպտոարժույթներով:
Ներկայացվել են նաև Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաջողությամբ ֆինանսական աջակցություն ստացած և արդեն գործող ստարտափային DeFi նախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը:
Նշենք, որ Բահամուտ հիմնադրամը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը՝ օգնելով ստարտափ նախագծերին կառուցել իրենց բիզնեսը Web3 տիրույթում, մասնավորապես՝ Բահամուտ բլոկչեյնում:
Ֆասթեքսի տեղեկատվական հանդիպման շրջանակում ուրախ էինք հանդիպել և զրուցել դեռևս SSS19-ում Ֆասթեքսի կողմից ֆինանսավորում ստացած ստարտափ նախագծերից մեկի՝ ForestBerg-ի համահիմնադիր Ալբերտ Ամիրբեկյանի հետ: Ալբերտը ներկաներին պատմել է ֆինանսական աջակցության շնորհիվ իրենց նախագծերում իրականացրած բարելավումներով:
ԱՏ տեխնոլոգիաների և հեռավար զոնդավորման օգնությամբ տարբեր ինժեներական լուծումներ տրամադրող ForestBerg-ը Ֆասթեքսի կողմից ստացած 10.000 FTN դրամաշնորհը ուղղել է գեոդեզիական դրոնի և այլ սարքավորումների ձեռքբերմանը:
AKNEYE-ն իր հերթին Ֆասթեքսի տաղավարում հուլիսի 25-ին անցկացրել է AKNEYE Meetup-ը պանելային քննարկման ձևաչափով: Քննարկման մասնակիցներն էին հայազգի արտիստներ Գարեգգինը և Սարկո Մենեն և վրաստանից ժամանած Մակո Լոմաձեն:
Արտիստները կիսվել են AKNEYE-ի հետ անցած ճանապարհով, սպասվող առաջիկա նախագծերով, Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյսում ունեցած իրենց փորձառությամբ և գաղափարներով:
Seaside Startup Summit-ը կրկին տպավորեց հետաքրքիր և նորարար նախագծերով, արդյունավետ համագործակցություններով և քննարկումներով: Ֆասթեքսը սիրով շարունակում է համագործակցությունը և աջակցությունը այս առաջատար նախաձեռնությանը:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։