Fastex-ն իր մասնակցությունը կունենա Paris Blockchain Week 2024-ին՝ ներկայացնելով էկոհամակարգի առաջատար տեխնոլոգիական լուծումները և իր նախընտրելի Bahamut բլոկչեյնը։
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 9-ից 11-ը։ Paris Blockchain Week-ի շրջանակում Fastex-ը կներկայացնի Web3-ում իր ժամանակակից լուծումները և ոլորտում մրցունակ և արդեն հայտնի պրոդուկտները։ Էկոհամակարգը հատուկ ուշադրության է արժանացրել իր նախընտրելի Bahamut բլոկչեյնը, որը, ոլորտում արդեն իսկ գրանցել է բազում հաջողություններ՝ ներկայանալով PoSA նորարական ալգորիթմով։
Բացի այդ, Fastex-ի նախընտրելի բլոկչեյնը՝ Bahamut-ը, Paris Blockchain Week-ի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխությանն առաջադրվել է <<Տարվա լավագույն նախաձեռնություն>> անվանակարգում։
Միջոցառման ընթացքում Fastex-ն իր բոլոր պրոդոկները կներկայացնի N85 տաղավարում։ Սիրով կսպասենք ոլորտով հետաքրքրվող բոլոր այցելուներին՝ մասնակցելու տեղեկատվական հետաքրքիր քննարկումների և զարգացնելու Web3-ի գիտելիքները՝ Fastex-ի արագ զարգացող համայնքի հետ միասին։
Paris Blockchain Week-ի վերաբերյալ առաջիկա նորություններից ծանոթանալու համար հետևե՛ք մեր սոցիալական հարթակներին՝ Facebook, Instagram, LinkedIn, Twitter and Discord.