Fastex-ն ուրախ է հայտարարել ԱՊՀ տարածաշրջանում առաջատար Web3 միջոցառման՝ DeGamefi 2023 կոնֆերանսի իր մասնակցության մասին։ Միջոցառումը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոկտեմբերի 7-ից 8-ը։ Այս կոնֆերանսը նվիրված է ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) նոր ոլորտին, կառավարմանը և Web3 այլ կարևոր տեխնոլոգիաներին։
Ավելի քան 1000 մասնակից՝ այդ թվում ծրագրավորողներ, ներդրողներ և բլոկչեյնի ջատագովներ, մասնակցում են այս միջոցառման, որը խոստանում է բացահայտել, թե ինչպես է Web3-ը փոխում այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ ֆինանսները, խաղերը և այլն։
Fastex-ը ոչ միայն մասնակցում, այլ նաև կարևոր ներդրում ունի միջոցառման մեջ։ Որպես «Պլատինե հովանավոր»՝ մենք նպատակ ունենք ցուցադրել պրոդուկտների և ծառայությունների մեր տեսականին, որն օգնում է մարդկանց և ընկերություններին ավելի մեծ օգուտներ քաղել Web3-ից: Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կտրվի ծանոթանալ Bahamut-ին, ftnft մարքեթփլեյսին և դրանց զարգացմանը: Նրանք նաև կկարողանան մասնացել բլոկչեյն խաղարկությանը։
Fastex-ի Իրավական գծով տնօրեն Վարդան Խաչատրյանը մասնակցելու է «Շուկայի ներկայիս իրավիճակը. ինչ է տեղի ունենում Bear Market-ում» խորագիրը կրող պանելային հետաքրքիր քննարկմանը: Ակնկալվում է, որ նրա գաղափարները, որոնք հիմնված են Fastex-ում տարիների փորձառության և առաջնորդության վրա, կբացահայտեն շուկայի զրագացման միտումները և դրանց հետևանքները ամբողջ web3-ի վրա։
DeGamefi 2023-ի մեկնարկին զուգընթաց՝ Fastex-ն ակնկալում է սովորել, կիսվել փորձառությամբ և աճել բիզնեսի լավագույնների հետ միասին: Մենք հրավիրում ենք մեր համայնքին և գործընկերներին միանալ մեզ, ծանոթանալ բլոկչեյնի վերջին զարգացումներին և բացահայտել, թե ուր կարող է մեզ տանել այս տեխնոլոգիան հաջորդիվ: