Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց, որը մեկնարկելու է սեպտեմբեր ամսին։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է երկրի կրթության և գիտության ոլորտների շարունակական զարգացման և ամրապնդման գործում:
Դասընթացին կարող են մասնակցել Web3 ոլորտով հետաքրքրվող բոլոր անձինք։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին։ Դասընթացները կվարեն Web3-ում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Վախթանգ Աբրահամյանը (Fastex-ի գործադիր տնօրեն), Արփինե Սարատիկյան (Fastex-ի իրավաբան), Արամ Ջիվանյանը (Fastex-ի խորհրդական), Կարեն Թերջանյան (Bahamut բլոկչեյնի գլխավոր նախագծող), Պավել Արամյանը (Fasttoken բլոկչեյն ծրագրի ղեկավար), Արմեն Բաղդասարյանը (Fastex-ի տեղեկատվական անվտագության բաժնի ղեկավար)։
Երկու ամիսների ընթացքում դասընթացավարները կանդարդառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտի առկա օրենսդրական կարգավորումներին։ Բացի հիմնական դասընթացավարներից՝ ուսանողները հնարավորություն կունենան լսել նաև հրավիրված բանախոսների ելույթները։
Դե ինչ, նախագրանցումների փուլը կմեկնարկի հուլիսի 15-ից։ Գրանցման համար անցե՛ք հետևյալ հղմամբ։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան NFT հավաստագրեր։
Դասընթացների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար հետևե՛ք Fastex-ի և ԵՊՀ-ի սոցիալական հարթակների էջերին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։