Fastex-ը սկսում է նոր համագործակցություն Liminal Custody անվտանգության ապահովման հարթակի հետ։ Այս գործակցությունը կնպաստի թվային ակտիվների ոլորտում անվտանգության ապահովմանը։
Համագործակցության արդյունքում Fastex էկոհամակարգում ավելանում է կրիպտոարժութային <<սառը>> դրամապանակների անվտանգության և տվյալների ստուգման ավտոմատացված համակարգը։ Այսուհետ օգտատերերն իրենց թվային ակտիվները կկարողանան օգտագործել կրիպտոարժութային <<սառը>> դրամապանակների պահոցներում՝ զերծ մնալով բոլոր հնարավոր ռիսկերից։
Բացի այդ՝ տվյալների ստուգման ավտոմատացված համակարգը հեշտացնում է գործարքների կատարման ընթացը՝ օգտատերերի համար ստեղծելով գործունեության վստահելի և ապահով միջավայր։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։