Հրաժեշտ տալով 2023 թ-ին՝ Fastex-ը հպարտորեն ներկայացնում է անցյալ տարում գրանցված տպավորիչ նվաճումները և կիսվում իր համաշխարհային ճանաչմամբ։
2023 թվականի ընթացքում Fastex-ը գրանցել է նշանակալի հաջողություններ՝ թողարկելով բազմաթիվ պրոդուկտներ և ստեղծելով հարթակներ։ Fastex հավելվածը, հանդիսանում է կրիպտոարժույթների փոխանակման հարթակ: Վերջինս այժմ աջակցում է մի շարք կրիպտոարժույթների և ֆիաթ արժույթների։ Տարին նշանավորվեց նաև Fastex առաջադեմ և անվտանգ կրիպտոարժույթների դրամապանակի ներդրմամբ, որը հեշտությամբ աշխատում է Bahamut-ի և Ethereum-ի հետ։ Այս նոր պրդուկտի ներդնումը էլ ավելի է ամրապնդել ընկերության դիրքերը թվային ակտիվների աշխարհում։:
Ավելին, Fastex-ն ընդլայնել է հասանելիությունը իր P2P հարթակի միջոցով՝ օգտատերերին տրամադրելով տարբեր առևտրային հնարավորություններ՝ ուղիղ գործարքների համար: FastexVerse-ի՝ մետավերս տիրույթի ներդրումը, որն ունի ժամանակակից վիրտուալ սենյակներ, արվեստի և NFT պատկերասրահներ, ինչպես նաև վիրտուալ քաղաք։ Այս թարմացումները ևս մեկ անգամ փաստում են ընկերության ձգտումը՝ ընդլայնելու նորարարության սահմանները:
NFT-ների աշխարհում բացվել է երկու նոր ֆիզիկական-թվային ftNFT սրահ՝ Դուբայում և Երևանում։ Այս տարածքներում ներկայացված են 39 նկարիչների աշխատանքներ, ավելի քան 20 ցուցահանդես և 224 տպավորիչ NFT աշխատանքներ։
Այս տարի ևս մեր գործունեության հիմքում ընկած են իրավական նորմերին հետևելու, անվտանգության և թափանցիկության ապահովումը։ Մենք նախաձեռնել ենք Հոնկոնգում VATP լիցենզիա ստանալու գործընթացը, ստացել ենք VARA-ի նախնական թույլտվությունները Դուբայում (ԱՄԷ), ինչպես փոխանակման հարթակներում, այնպես էլ բրոքեր-դիլերային ծառայություններ մատուցելու համար։ Fastex Exchange-ը Sigma Americas-ում արժանացել է «Տարվա ՖԻՆՏԵԽ լուծում» մրցանակին: Հատկանշական է, որ ֆուտբոլային լեգենդ Յուրի Ջորկաեֆը միացել է Fastex-ին որպես խորհրդի անդամ՝ ընդգծելով մեր նվիրվածությունը ֆինանսների և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացում։
2023 թվականի ընթացքում Fastex-ը կարևոր տեղ է զբաղեցրել աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներում, ներառյալ՝ Token 2049 Singapore, Consensus, DeGameFi Tbilisi, ICE London, Sigma Malta և Gitex Dubai՝ ամրապնդելով իր ներկայությունը համաշխարհային կրիիպտոհամայնքում։ Ամբողջ տարվա ընթացքում Fastex-ն ակտիվորեն համագործակցել է գործընկերների, գործարարների և համայնքների հետ՝ կազմակերպելով չորս հանդիպումներ, այդ թվում մասշտաբային Harmony Meetup 4.0-ը, որին մասնակցել է ավելի քան 350 գործընկեր։ Harmony Meetup 4.0-ի շրջանակում կայացել են մի շարք համայնքային հանդիպումներ Հայաստանում։
Մենք խոստումնալից հեռանկարներով մուտք ենք գործում 2024 թվական։ Հետևե՛ք հետաքրքիր իրադարձություններին, քանի որ մենք շարունակում ենք համարձակ քայլերով ընդառաջ գնալ թվային ակտիվների անընդհատ զարգացող աշխարհին։