Երևանում անցկացվում է Digitec ամենամյա տեխնոլոգիական միջոցառումը, որի գլխավոր աջակիցն է Fastex էկոհամակարգը: Միջոցառման առաջին օրը անցնում է բավականին ակտիվ և հագեցած, և այցելուների հոսքը մշտապես շարունակվում է դեպի Fastex-ի տաղավար:
Հիշեցնենք, որ որպես Web3 տեխնոլոգիական լուծումներ առաջարկող էկոհամակարգ՝ Fastex-ը ներկայանում է իր բոլոր պրոդուկտներով, որոնց մեջ են արդեն իսկ շատերի ուշադրությունը գրաված AKNEYE քանդակների հավաքածուն իր նմանը չունեցող նմուշներով, մեր պաշտոնական կրիպտոարժույթը, բլոկչեյն հեղափոխական հարթակը՝ վավերացնող դառնալու մեխանիզմով, ինչպես նաև Fastex Verse-ը՝ սեփական սրահը ստեղծելու հետաքրքիր հնարավորություններով: Մեր թիմակիցները ջերմորեն հյուրընկալում են բոլոր այցելուներին Fastex տաղավարում, որտեղ սիրով պատասխանում են Fastex Chain բոլկչեյն հարթակում վավերացնող դառնալուն առնչվող բոլոր հարցերին:
Ի դեպ, AKNEYE հավաքածուի մեր նմուշները հիմնական տաղավարից բացի կարող եք գտնել միջոցառման ընդհանուր սրահի տարբեր հատվածներում, ինչպես նաև օգտվել NFT տերմինալներից:
Առջևում դեռ միջոցառման 2 օրերն են, և մենք Fastex-ի տաղավարում սպասում ենք բոլորին՝ խոսելու մեր նորարարական լուծումների, բլոկչեյնին միանալու, վավերացնողի կարգավիճակ ստանալու և տեխնոլոգիական աշխարհի բազմաթիվ այլ նորությունների մասին: