Վերջին տարիներին կրիպտո շուկայի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Շնորհիվ իր առանձնահատկությունների և զարգացման հեռանկարների՝ կրիպտոն շարունակում է պարբերաբար հայտնվել խաբեբաների ուշադրության կենտրոնում։ FTC-ն (Առևտրի դաշնային հանձնաժողովը) հայտնում է շուրջ 1 միլիարդ դոլարի կրիպտո կորստի մասին 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Այս թիվը կարող է լինել միայն այսբերգի գագաթը:
Կրիպտոարժույթների նկատմամբ վերահսկողությունը չի կառավարվում որևէ կազմակերպության կողմից, հետևաբար, դրանք ավելի խոցելի են դառնում խարդախությունների և կրիպտո-խաբեությունների նկատմամբ: Կրիպտո ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց մեծամասնությունը նույնիսկ տեղյակ չէ՝ ինչպես է աշխատում համակարգը։ Օրինակ՝ նրանք տեղյակ չեն, որ կրիպտո փոխանցումները հետ փոխանցման ենթակա չեն, քանի որ դրանք աշխատում են բլոկչեյնով:
Այս հոդվածի նպատակն է օգնել մարդկանց հասկանալ, թե ինչ են կրիպտո խարդախությունները և ինչպես խուսափել հնարավոր հարձակումներից։
Ով է կրիպտո խաբեբան
Կրիպտո խաբեբաներին ճանաչելու համար Դուք պետք է իմանաք, թե ովքեր են նրանք։
Կրիպտոարժույթների ոլորտում նույնպես խաբեբաները սահմաններ չեն ճանաչում։ Գումարն ուղարկելուց հետո դրա ընթացքին հետևելու հնարավորությունը համարյա թե զրոյական է, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց ավելի հեշտ տարբերակներով իրականացնել ապօրինի գործողություններ։ Պետք է հիշել, որ Ձեր գումարը հափշտակելու համար խաբեբաները պատրաստ են գնալ ցանկացած քայլի։ Նրանց գործողությունների զոհը դառնալուց խուսափելու համար կարևոր է տարբերակել կրիպտո խաբեբային՝ հետևելով նրա վարքագծին և որոշակի գործողություններին։
Ինչպես են աշխատում կրիպտո խաբեությունները
Կրիպտոարժույթների ոլորտը կրիպտո խաբեբաների համար գրավիչ է մի քանի պատճառներով։ Նախ՝ կեղծ անվանումներով հանդես գալը, ոլորտում ոչ լիազորված կառույցների բացակայությունը, իրավական պաշտպանության պակասը, ինչպես նաև գործարքների առանձնահատկությունները, որոնք գրեթե երբեք ենթակա չեն հետ փոխանցման։ Նման հանցագործություններն իրականացվում են շատ հմուտ կերպով, և դուք անգամ կասկած էլ չեք ունենում, որ ենթարկվել եք նման խաբեության։ Օրինակ, նրանց գործելաոճին բնորոշ է ոլորտում ոչ մեծ փորձառություն ունեցող անձին համոզել կիսվել գաղտնի տեղեկատվությամբ կամ ուղարկել կրիպտոարժույթ՝ կասկածելի ծագմամբ անհայտ դրամապանակի հասցեին։
Կրիպտո խաբեբաները հաճախ նպատակ ունեն վստահություն շահել բազմաթիվ նվերների, քոինների, սկզբնական առաջարկների (ICO), NFT-ի (ոչ փոխարկելի թոքեն) և նույնիսկ մտերիմ հարաբերություններ ստեղծելու փորձերի միջոցով՝ իրենց խարդախության համար հետագա սցենարներ մշակելու նպատակով:
Կրիպտո խաբեությունների տարածված միտումները
Կրիպտոարժույթի խաբեությունների սցենարները մեծ մասամբ գողության մեզ հայտնի մեթոդներ են, որոնք երբեմն տեղի են ունենում նոր գործողություններ իրականացնելու ճանապարհով։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021 թվականի համեմատ 2022 թվականին կրիպտո խաբեությունների թիվն աճել է 10%-ով։ Ամեն տարի նմանատիպ հարձակումների կամ խաբեությունների դեպքերի մասին իմանում ենք փոխանակման հարթակներից, բլոկչեյն կամուրջներից, ինչպես նաև DeFi ընթացակարգերից, որոնք իրենց հերթին միտված են կառավարել կրիպտո ակտիվների օգտագործումը բլոկչեյնում։
Մեծ թվով մարդիկ գումարներ են կորցնում rugpulls կոչվող երևույթի պատճառով։ Rugpulls-ի ժամանակ նախագծերի սեփականատերերը ներդրողներից վերցնում են նախագծի նկատմամբ բոլոր իրավունքները՝ նախագիծը փակելով առանց վերականգնելու հնարավորության։
Ահա մի քանի ակնհայտ օրինակ՝ ինչպես կարող եք զգուշանալ խաբեբաների գործողություններում կամ կեղծ նախագծերի մեջ ներգրավվելուց։
Մեծ վերադարձների խոստում
Կրիպտո միլիոնատերերի հաջողված պատմությունները կարող են գրավել բազմաթիվ ներդրողների, որոնք ցանկանում են փորձել իրենց բախտը կրիպտո ոլորտում և վայելել իրենց ներդրած գումարի պտուղները: Ասում են` այնտեղ որտեղ կա մեծ ռիսկ, կա նաև սխալվելու մեծ հավանականություն։ Նման պատմություններն արդեն սկսել են ջրի երես դուրս գալ ու կարող են կրել նաև շարունակական բնույթ։
Կրիպտո խաբեությունների սցենարների ամենաակնհայտ նախազգուշացնող նշաններից են մեծ գումարների վերադարձի խոստումները՝ գրեթե զրոյական ռիսկերով։ Դուք պետք է հաշվի առնեք, որ ոչ ոք Ձեզ չի կարող զրոյական ռիսկերով ներդրում խոստանալ, այնպես որ ինքնակրթվե՛ք կրիպտոյի ոլորտում՝ նախքան դրա մեջ մտնելը։ Հիշե՛ք, որ տեղեկատվությունն ու ուշադրությունը կարող են դառնալ ամենալավ պաշտպանությունն ընդդեմ կրիպտո խարդախությունների։
Ձեզանից պահանջում են գումար ուղարկել
Ահա կրիպտո խաբեության մեկ այլ հնարավոր սցենար․ շատ խաբեբաներ կխաբեն Ձեզ ու կհամոզեն իրենց գումար ուղարկել, որպեսզի «օգնեն» Ձեզ ներդրում կատարել։ Դուք պետք է իսկապես զգուշանաք նման առաջարկներից, քանի որ խորհուրդների ու օգնության փորձերի մեծ մասը հնարավոր խաբեություններ և ծուղակ են։
Ցանկացած բան, որը գրավում կամ ոգեշնչում է մարդուն, խաբեբաների ռազմավարության մի մասն է։ Այս դեպքում նրանք կարող են օգտագործել մարդկանց վրա էմոցիոնալ ազդեցություն թողնելու հնարքը։ Խաբեբաները հիմնականում երաշխավորում են մեծ վճարումներ ու շատ գումար՝ այդ կերպ արթնացնելով էմոցիոնալ որոշումներ կայացնելու Ձեր ներուժը։ Զգո՛ն եղեք և տարբերակեք նման վարքագիծ ունեցող խաբեբաներին, որոնք ցանկանում են հափշտակել Ձեր գումարը։ Հիշեք, որ նրանց կրիպտո կամ ցանկացած տեսակի գումար ուղարկելով՝ այն հավերժ կկորցնեք։
Օրինական ընկերության կամ անհատի անունից հանդես գալը
Ի սկզբանե խաբեբաները ձևացնում են, որ վստահելի մարդիկ են, որպեսզի համոզեն Ձեզ գնել և ուղարկել նրանց կրիպտոարժույթներ: Նրանք կարող են հանդես գալ որպես վստահելի ընկերությունների ներկայացուցիչներ կամ անհատներ, պետական գործակալություններ կամ հայտնի մարդիկ՝ տալով խոստումներ Ձեր եկամուտը բազմապատկելու կոնկրետ կրիպտոարժույթով:
Հայտնի ընկերությունների անունից նրանք կարող են Ձեզ ուղարկել գովազդներ, էլ․ հաղորդագրություններ կամ տեքստային հաղորդագրություններ, համոզել Ձեզ իրենց տալ Ձեր օգտահաշվի տվյալները կամ ուղարկել կրիպտո, քանի որ օգտահաշիվն արդեն իսկ ռիսկի տակ է կամ դրա վրա արդեն հարձակվել են։ Նրանք հայտնվում են միանգամից․ նրանց զանգերին պատասխանելուն և ուղարկած հղումները կամ լուսանկարները բացելուն պես հայտնվում եք ծուղակում՝ անմիջական կապ հաստատելով խաբեբայի հետ։
Առանց ռիսկերի հավելյալ եկամտի խոստումը
Կրիպտո խաբեբաները գրավում են մարդկանց «հարստացե՛ք արագ» կամ «առանց ռիսկերի կրիպտո ներդրում» տեսակի հաղորդագրություններով՝ խոստանալով շահութաբեր և երաշխավորված եկամուտներ՝ առանց որևէ ռիսկերի: Սա իրականում կարող է շատ բարդ լինել, և, ցավոք, շատերը հիմնվում են կարճ ժամանակահատվածում հարստանալու հնարավորության վրա՝ ամիսներ և նույնիսկ տարիներ աշխատելու փոխարեն։ Այս կատարյալ ռազմավարությունը լավագույնս աշխատում է խաբեության սցենարների դեպքում:
Երբ մտածում եք ցանկացած տեսակի ներդրում անելու մասին, հատկապես՝ կրիպտոարժույթներում, միշտ գնահատե՛ք ռիսկերը, տվեք ձեզ հուզող հարցերը՝ ուր է ուղղվելու գումարը կամ որքան է գումարը կորցնելու հավանականությունը։ Բարեխիղճ խորհրդատուներն ու օրինական գործունեություն ծավալող ընկերությունները կկիսվեն բոլոր առավելություններով ու թերություններով ու կտրամադրեն բոլոր կարևոր մանրամասները։
Հաճախորդին ճանաչելու օրինական գործընթացների բացակայություն
Կրիպտոարժույթի փոխանակման հարթակում գրանցվելիս՝ անձը հաստատող փաստաթղթերի հաստատումը և հաճախորդին ճանաչելու (KYC) ստուգումները պարտադիր են և հանդիսանում են օրինական պահանջ: KYC-ը (ճանաչիր քո հաճախորդին) պարզապես ինքնության նույնականացման գործընթաց է, որն իրականացնում է յուրաքանչյուր ֆինանսական հաստատություն կամ կազմակերպություն՝ ինչպես իր արտադրանքի, այնպես էլ իր հաճախորդների համար առավելագույն պաշտպանություն ապահովելու նպատակով, քանի որ այս ոլորտում շատ են խարդախներն ու խաբեբաները։
Թեև դրանք ապահով են, այնուամենայնիվ, փոխանակման հարթակները չեն պահանջում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն, ու սրա պատճառով ի հայտ են գալիս գործընթացի իրավական ամբողջականության վերաբերյալ կասկածներ։ Ռիսկի դիմելով ու հաճախորդի ուսումնասիրություն չունեցող հարթակներում կրիպտո առևտրով զբաղվելով՝ Դուք կարող եք կորցնել Ձեր ամբողջ գումարը կամ բիզնեսը՝ դառնալով խաբեության զոհ։ Փորձե՛ք խուսափել դրանցից՝ ապահովագրելով Ձեզ ապագայում։
Որոնք են կրիպտո խաբեության տարածված տեսակները
Կրիպտոարժույթի խաբեությունները տեղի են ունենում շատ ալիքներով ու լինում են տարբեր տեսակի։ Ահա խաբեության մի քանի տեսակ, որոնցից պետք է զգուշանալ 2023 թվականին։
- Պոնզի սխեմաներ
- Ֆիշինգ խաբեություն
- Pump and dump սխեմաներ
- ICO (քոյնի սկզբնական առաջարկի) խարդախություններ
- Բուրգային սխեմաներ
- Կեղծ բորսաներ
Պոնզի սխեմաներ
Որպես կրիպտո խաբեության հավանաբար ամենատարածված տեսակներից մեկը՝ Պոնզի սխեմաները ներդրումային խարդախություններ են, որոնք ներառում են գործող ներդրողների ենթադրյալ եկամուտների վճարումը նոր ներդրողների կողմից ներդրված միջոցներից:
Պոնզի սխեմայի կազմակերպիչները սովորաբար օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներ կամ նորարարական նախագծեր՝ նոր ներդրողներին դեպի կրիպտոարժույթների ոլորտ ներգրավելու նպատակով։ Նոր նախագծերը առաջացնում են հետաքրքրություն իրենց առաջարկած անսպասելի հնարավորություններով, ինչն էլ իր հերթին երկրորդ պլան է մղում հնարավոր ռիսկերը:
Խաբեբաների համար կրիպտոարժույթները «թարմ միս» են, քանի որ գործարքների մասով գաղտնիության ավելի շատ առավելություններ ունեն ու, որպես աճող ինտերնետային ֆենոմեն, թույլ են տալիս ներդրողներին առաջարկել բարձր վերադարձ ու ցածր ռիսկ։
Պոնզի սխեմաների դեպքերի մեծ մասն ունեն նման հատկանիշներ, ինչպիսիք են շատ վերադարձների խոստումը, առանց արտոնագրերի գործունեւոթյուն ծավալողների ներգրավվածությունը, չգրանցված ներդրումները և անսահմանափակ վերադարձները, որոնք գրեթե ռիսկ չեն պարունակում։
Ցանկացած սկսնակ ներդրող պետք է շատ քննադատորեն վերաբերվի իր ներդրումների հեռանկարներին։ Ռիսկեր միշտ կան, հատկապես կրիպտոարժույթների դեպքում, այնպես որ առանց վերադարձի երաշխիքի Ձեր գումարը տալու դեպքում եղեք ուշադիր։
Ֆիշինգ սխեմաներ
Ֆիշինգ խաբեությունները գոյություն ունեն արդեն երկար ժամանակ, սակայն խաբեությունները դեռևս չեն դադարում, քանի որ սրանք սկսել են կիրառվել կրիպտոյի ոլորտում։ Ֆիշինգ սխեմաների դեպքում հարձակվողները թիրախավորում են սպառողներին՝ հղումներով ուղղորդելով դեպի «հիանալի» կայքեր, որոնք լի են ներդրման առաջարկներով, որոնք չի կարելի բաց թողնել։
Այս կայքերի միջոցով խաբեբաները կարող են ստանալ Ձեր անձնական տվյալները, ինչպիսիք են Ձեր կրիպտոարժույթի դրամապանակի հասցեն։ Այս կարևոր տեղեկատվությունը ստանալուց հետո Ձեր դրամապանակը կկորչի, քանի որ յուրաքանչյուր դրամապանակն ունի բանալի, որը եզակի է, այսինքն՝ այդ անձին անհրաժեշտ կլինի ստեղծել ամբողջովին նոր դրամապանակ։
Ֆիշինգ սխեմաներից խուսափելու համար կարևոր է միանգամից ստուգել կայքերը, որքան էլ դրանք առաջին հայացքից անվտանգ կամ ծանոթ թվան։
Pump and dump սխեմաներ
1700-ականների տնտեսական համատեքստում հանդիպում են pump and dump սխեմաները, որոնք վերջին շրջանում ստացել են լայն տարածում։ Մանիպուլյացիան այստեղ հիմնական ակտիվն է, այդ իսկ պատճառով այս սխեմաները ուղղված են հիմնականում միկրո և փոքր կապիտալի բաժնետոմսերին:
Գործնականում pump and dump սխեմաները խաբեբաների կողմից ժամանակի ընթացքում որոշակի ապրանքի (այս դեպքում՝ կրիպտոարժույթների) կուտակումն են։ Արդյունքում նրանք ապատեղեկատվության միջոցով արհեստականորեն բարձրացնում են դրա գինը։ Այս գործընթացը հայտնի է որպես “pumping”։ “Dumping” է կոչվում հետագայում իրենց ակտիվները ոլորտում անտեղյակ ներդրողներին/գնորդներին ավելի բարձր գնով վաճառելու գործընթացը։
Նախքան pump-and-dump գործարքի մեջ մտնելը, ավելի լավ է պարզեք դրա իրավական հիմքերը: Այնուամենայնիվ, կրիպտո և փոխանակման հարթակները դեռևս համարվում են «ավելի ապահով» վայր խաբեբաների համար, քանի որ այստեղ չկան բազմաթիվ կանոնակարգեր՝ ի տարբերություն արժեթղթերի շուկայի:
Որևէ կրիպտոարժույթի աճման վերաբերյալ արհեստական լուր տարածելուց հետո խաբեբաները նպատակ ունեն գրավել մարդկանց FOMO-ով (Բաց թողնելու վախ)։ Այդ նպատակով նրանք օգտագործում են սոցիալական հարթակներ։
Որքան էլ առաջին հայացքից ոչ ակնհայտ լինեն pump-and-dump խաբեությունների նշանները, այնուամենայնիվ, աճող արժույթի շուրջ ցանկացած աղմուկ կարող եք համարել կարմիր դրոշակ: Ուսումնասիրե՛ք ցանկացած նոր գործարքի առանձնահատկություններ՝ նախքան դրա մեջ ներգարվվելը և քննարկե՛ք դրան առնչվող յուրաքանչյուր մանրուք։
ICO (քոյնի սկզբնական առաջարկի) խարդախություններ
Նոր կրիպտոարժույթ, նոր քոյնի սկզբնական առաջարկներ (ICO):
Նոր կրիպտոարժույթների ի հայտ գալը միշտ բացում է ներդրողների ախորժակը` միևնույն ժամանակ հրապուրելով խաբեբաներին: Կեղծ ICO-ներից պաշտպանվելու համար կարող եք փնտրել մի քանի եղանակներ՝ խաբեության ծուղակում հայտնվելուց Ձեզ ինչ-որ կերպ ապահովագրելու համար։
ա) Առաջարկն առաջին հայացքից տարօրինակ է թվում, ուրեմն այն իսկապես տարօրինակ է․Եթե Դուք դեռևս կասկածներ ունեք նախագծի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո՝ ներառյալ դրա կայքը, հղումները կամ փաստաթղթերը, ապա ավելի լավ է խնայեք Ձեր ժամանակը և հեռու մնաք դրանից:
բ) Ծանոթացե՛ք նախագծին 100 տոկոսով․ Թույլ մի՛ տվեք, որ այնպիսի ձևակերպումները, ինչպիսիք են՝ նոր տեխնոլոգիաներ, հեղափոխական, բլոկչեյն կամ արհեստական բանականություն, շփոթեցնեն և խաբեն Ձեզ: Գտե՛ք Ձեզ համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
գ) Ծանոթացե՛ք թոքենի վաճառքի մանրամասներին․Եթե ընկերությունը Ձեզ համար դժվարացնում է ICO-ի առաջընթացին հետևելը, դա կարող է լինել կարևոր զգուշացում՝ հավելյալ ուշադրության կենտրոնացման համար:
դ) Ուսումնասիրե՛ք թիմին․ Լավագույնը, որ կարող եք անել, նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրելն է։ Վստահություն ձևավորելուց հետո միայն կարող եք մտածել ներդրումներ կատարելու մասին:
Բուրգային սխեմաներ
Բուրգային սխեմաները շատ նմանություններ ունեն Պոնզի սխեմաների հետ, սակայն ընդհանուր առմամբ դրանք նույնը չեն: Տիպիկ բուրգային սխեման իր ներդրողներին առաջարկում է մեծ գումարներ աշխատելու հնարավորություն՝ ներգրավելով նոր մասնակիցներին ոչ օրինական գործընթացներում։
Շատ հաճախ բուրգային սխեմաները կարծես օրինական մարքեթինգային պրակտիկա լինեն, բայց դրանք ներառում են ավելի քիչ քանակով օրինական վաճառքներ։ Արդյունքում ներդրողներին վճարում են նոր մասնակիցների մուտքային միջոցներից, այլ ոչ թե իրական շահույթից: Խաբեբաները կարող են կոչ անել գնել կրիպտո՝ հաշվի առնելով, որ կրիպտոարժույթի գինը բարձրանում է, ինչի հաշվին նրանք ստանում են ավելի մեծ շահույթ։
Այնպես որ խորհուրդ է տրվում հեռու մնալ նմանատիպ գայթակղիչ առաջարկներից։
Փոխանակման կեղծ հարթակներ
Կրիպտոարժույթի փոխանակման հարթակները նախատեսված են կրիպտո գնելու և վաճառելու համար։ Կեղծ և օրենսդրությամբ չկարգավորվող հարթակները, որոնք իրենց դիրքավորում են որպես օրինական հարթակներ, նպատակ ունեն գրավելու օգտատերերին և պոտենցիալ կարմիր դրոշներ են։
Այս կեղծ հարթակներն ավելի իրական դարձնելու նպատակով խաբեբաները վճարում են հայտնի մարդկանց, որպեսզի այն ներկայացնեն սոցիալական ցանցերում՝ խոստանալով ֆինանսական միջոցների վերադարձների բացառիկ հնարավորություններ և բարձր վճարումներ՝ առանց ռիսկերի։ Նրանք կարող են նույնիսկ ուժ գործադրել, որպեսզի ավելի շատ ներդրումներ կատարեք և վճարների անվան տակ ստեղծեն շատ արհեստական խոչընդոտներ, եթե փորձեք հետ վերցնել Ձեր ներդրումները:
Փոխանակման հնարավոր կեղծ հարթակները բացահայտելու համար կարևոր է ուսումնասիրել դրանց պատմությունը, հաշվի առնել, թե ինչ են դրանք առաջարկում և գրանցման կամ դուրսբերման ինչ արտասովոր վճարներ կան:
Ինչպես բացահայտել և խուսափել կրիպտո խաբեություններից
Կրիպտոարժույթի հետ կապված խաբեությունները հայտնաբերելու և դրանցից խուսափելու մի քանի պրակտիկա կա: Երբ մտածում եք կրիպտոարժույթի ներդրման մասին, իմացե՛ք բոլոր վերելքների ու անկումների մասին և պարզե՛ք, թե ինչպես կարող եք պաշտպանել Ձեր ակտիվները և ինքներդ Ձեզ:
Զգու՛յշ եղեք անցանկալի առաջարկներից
Ուշադրություն դարձրեք կրիպտո ներդրումային հնարավորությունների վերաբերյալ ցանկացած առաջարկի, որի աղբյուրը չգիտեք, և, ավելին, երբեք մի՛ փնտրեք նման առաջարկներ: Անցանկալի հաղորդակցությունները կրիպտո խաբեության դեպքերի ամենամեծ կարմիր դրոշներից մեկն են, որտեղ խաբեբաները կապվում են Ձեզ հետ հեռախոսազանգերի կամ էլ․ փոստի միջոցով ու առաջարկում տպավորիչ պայմաններով գործարքներ, որոնք Դուք չպետք է բաց թողնեք:
Օգտագործե՛ք ապահով դրամապանակներ
Կրիպտո ենթակառուցվածքում դրամապանակների անվտանգությունը բարդ թեմա է, քանի որ կրիպտո դրամապանակի անվտանգությունը հավասար է դրանում առկա բոլոր ակտիվների անվտանգությանը: Որպեսզի չկորցնեք Ձեր կրիպտո միջոցները, ուշադրություն դարձրեք, թե ինչ եք տեղադրում Ձեր համակարգչում կամ թվային սարքում և հեռու՛ պահեք այն Ձեր կրիպտո դրամապանակներին միացնելուց:
Օգտագործեք դրամապանակներ, որոնք ապահովում են Ձեր կրիպտո ֆոնդերի բացարձակ անվտանգությունը և կարող են առաջարկել լրացուցիչ պահեստային մեթոդներ՝ խաբեության հարձակումների դեպքում:
Լիցենզիաներ վստահելի մարմիններից
Կրիպտո լիցենզիաները ընկերություններին կամ նախագծերին իրավունք են տալիս առևտուր անել, գնել կամ վաճառել կրիպտոարժույթներ և այլ թվային ակտիվներ, ինչը թույլ է տալիս նրանց ստեղծել կրիպտո փոխանակման հարթակներ և առաջարկել առևտրային ծառայություններ ներդրողներին:
Իրենց նախագծի համար լիցենզիա կամ վկայագիր ստանալու համար՝ ընկերությունները պետք է բավարարեն ֆինանսական որոշակի կարգավորող մարմնի կողմից սահմանված բոլոր չափանիշներն ու պահանջները: Սա ներառում է կապիտալի կառավարման համապատասխան ընթացակարգերի ապահովում, թվային ակտիվների հետ աշխատելու տեխնիկական իրավասություն և փողերի լվացման դեմ պայքարի ընթացակարգերի բոլոր կանոնակարգերի պահպանումը:
Կարճ ասած՝ կրիպտո լիցենզիաները իրավական անվտանգություն են ապահովում ինչպես ընկերության, այնպես էլ ներդրողների համար՝ ապահովելով օգտատերերի տվյալների և ակտիվների պաշտպանությունը:
Տնօրենների խորհրդի պատմությունը
Տնօրենների խորհուրդը պատասխանատու է կրիպտոարժույթի անվտանգության և ամբողջականության համար, և եթե ընկերությունը վստահում է նրանց խորհրդի անդամ դառնալու հարցում, ապա նրանք պարզապես իրենց ձեռքն են վերցնում ընկերության հեղինակությունը:
Մանրակրկիտ ուսումնասիրեք խորհրդի յուրաքանչյուր անդամի, վերադարձեք նրանց պատմությանը և պարզեք, թե արդյոք նրանք ունեն որևէ մութ փուլ իրենց կարիերայում: Ցանկացած անհասկանալի տեղեկատվության դեպքում, որը կասկածներ է առաջացնում, Դուք կարող եք վերանայել Ձեր ներդրումային ընտրությունը:
Ընկերության պատմությունը
Առաջին տեղում դրեք Ձեր տեղեկատվության և կրիպտո ակտիվների անվտանգությունը և վստահեք միայն հեղինակավոր ընկերություններին: Կան բազմաթիվ խաբեբաներ, որոնք ներկայանում են որպես հաջողակ կազմակերպություններ և հաճախորդներին գրավում թեժ առաջարկներով: Դժվարություններից խուսափելու համար լավագույն տարբերակն է ուսումնասիրել այն թիմը, որը կանգնած է նախագծի հետևում, որոնել ընկերության մասին կարծիքներ Google-ում և մեծ ուշադրություն դարձնել նրանց գործելաոճին։
Ուսումնասիրեք սոցիալական կայքերում նրանց գործունեությունը և գտեք մասնակիցների անձնական էջերը Linkedin-ում կամ այլ հարթակներում, որպեսզի վստահ լինեք, որ Ձեր գումարը վստահում եք ճիշտ մարդկանց:
Նրանց պատմության մեջ ցանկացած կասկածելի կամ ոչ հստակ տեղեկատվություն կարող է ահազանգել կարևոր խնդրի մասին:
Նախագծի պոտենցիալ օգտագործումը և իրացվելիությունը
Կրիպտոն ներկայում գերժամանակակից և հետաքրքիր ակտիվ է, որը միևնույն ժամանակ կարող է շատ կասկածելի լինել: Ավելին, Ձեր ներդրումները կարող են բոլորովին ապարդյուն լինել, եթե Դուք դրա մասին չունեք բավարար տեղեկատվություն։
Կրիպտո իրացվելիության մայնինգը, որքան էլ որ բարդ լինի, կատարյալ միջավայր է կրիպտո հանցագործությունների համար: Փորձեք լինել ուշադիր և չընկնել իրացվելիության ֆոնդերի այնպիսի ծուղակներ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել, հակառակ դեպքում Դուք կարող եք կորցնել Ձեր ողջ ներդրումները: Կեղծ թոքենները կամ Պոնզի սխեմաները, որտեղ չկան կանոնակարգեր, բավականին հաճախակի են հանդիպում:
Թոքենի տեսլականը
Ընկերության կամ կրիպտոարժույթի մասին հստակ տեսլական ունենալն օգնում է նպատակները համակարգելու առումով։ Թոքենի տեսլականը պետք է միաժամանակ կարողանա լուծել մի քանի հարց։
Առաջին հերթին, այն օգնում է հնարավոր ներդրողներին ավելի լավ պատկերացում կազմել նախագծի մասին և, տիրապետելով բավարար մանրամասների, հասկանալ, թե ինչ լուծումներ այն կարող է առաջարկել: Հստակ սահմանումները և տեսլականի գաղափարի ճշգրիտ ձևակերպումը կարևոր են։ Դրանք պետք է կարողանան ապացուցել, որ ընկերությունը հավատարիմ է իր տեսլականին, և այն իրագործելի է։
Մեր օրերում, կրիպտոարժույթների մասին խոսելիս, անդրադարձ է կատարվում կրիպտոարժույթների դերին՝ ապագան ավելի լավը դարձնելու համատեքստում: Սակայն ամեն արժույթ չէ, որ կարող է այդ տեսլականը հասցնել իր նպատակակետին։ Տեսլականի ոչ հստակ նկարագրությունները ներդրողների համար կարող են դառնալ հստակ ահազանգ՝ ուշադրության կրկնակի կենտրոնացման համար։
Ո՞վ է աջակցում
Մեր օրերում ուժեղ և աջակցող համայնքը ստեղծում է կրիպտոարժույթի հաջող նախագծեր: Կոնկրետ համայնքի գործունեությունը կանխատեսում է՝ արդյոք նախագիծն ունի ապագա և կարող է աճել, թե այն պարզապես էմոցիոնալ ոգևորություն է և պահի ազդեցություն:
Կրիպտո նախագծերի հուսալիությունն արտացոլված է նաև կրիպտո համայնքում, որը կանգնած է նախագծի հետևում և ջանք չի խնայում, որ այն հաջողի։ Նախագծի մոդելն ուսումնասիրելիս կարևոր է ուշադրություն դարձնել նաև դրա հիմքին, քանի որ այն շատ լավ պատկերացում է հաղորդում ընկերության մասին։ Օրինակ՝ Fastex-ն աջակցություն է ստանում ՏՏ ոլորտում մեծ ճանապարհ անցած, տեխնոլոգիական հսկա SoftConstruct ընկերության կողմից, որն ունի օգտատերերի հսկայական ցանց և գրանցել է մեծ հաջողություններ։
Ամփոփելով կարող ենք ասել, որ կրիպտոարժույթի վերաբերյալ տեղեկատվական հուսալի աղբյուր կարող է լինել այն անձը կամ ընկերությունը, որը ներկայացնում է այն։
Ո՞վ է ներգրավված նախագծում
Կրիպտոարժույթի ոլորտում հաջողված նախագծերը հիմնականում ունեն առաջնորդների մեծ բանակ, որը մշտապես հետևում է դրա զարգացմանը: Բացի հիմնական թիմից՝ կան նաև ծրագրավորողներ և ճարտարապետներ, ովքեր կազմում են նախագծի առանցքը:
Նախագծում ներգրավված թիմը կարող է օգնել որոշել՝ արժե նախագծում ներդրումներ կատարել, թե՞ ոչ: Ուսումնասիրելու հիանալի միջոց են նաև նրանց Linkedin անձնական էջերը, որտեղ կարող եք հետևել սոցիալական կայքերում նրանց գործունեությանը և իմանալ նրանց կարիերայի մասին:
Չի բացառվում, որ նախագիծը կարող է լինել անանուն կամ ունենալ արդեն ձեռք բերված համբավ, ինչպես Bitcoin-ը, Verge-ը կամ Beam-ը: Այնուամենայնիվ, ոլորտում կան շատ խաբեություններ, այնպես որ թիմի փոքրիկ ուսումնասիրությունը չի վնասի Ձեր ներդրումներին:
Անտեղի մի՛ կիսվեք անձնական տեղեկատվությամբ
Ձեր ֆինանսական տեղեկատվությունը միշտ պահեք գաղտնի, անկախ նրանից, թե որքան վստահելի է թվում հարթակը կամ ընկերությունը: Դուք պետք է լինեք միակ մարդը, ով տիրապետում է Ձեր ֆինանսական հաշիվների մուտքի տվյալներին:
Խուսափեք անծանոթ կայքերից
Եթե հաստատ որոշել եք ներդրում կատարել կրիպտոարժույթների շուկայում, ամենաքիչը, որ կարող եք անել, յուրաքանչյուր հարթակ ու ակտիվ ուշադրությամբ զննելն է։ Նույնը վերաբերում է կայքերին, որոնք կապված են հարթակների հետ ու հավելվածներին, որոնք Դուք օգտագործում եք կրիպտոյի համար։
Արդյո՞ք նրանք հաստատ փոխանցում են անհրաժեշտ տեղեկատվությունը, որ պետք է այդ որոշումը կայացնելու համար: Որքա՞ն բարձր է կայքի վարկանիշը Google-ում: Ո՞վ է ստեղծել կայքը կամ ովքե՞ր են թիմի անդամները: Նման միլիոնավոր հավելվածների և կայքերի բազմազանության մեջ հեշտ է ընկնել խաբեբաների ծուղակը: Համոզվեք, որ այցելում եք այն կայք, որն ունի լավ համբավ և Ձեզ համար բոլորովին անծանոթ չէ:
Օգտագործեք երկգործոն նույնականացում
Անվտանգության բազմաշերտ միջոցներն աշխատում են Ձեր օգտին՝ ապահովելու համար ամբողջական անվտանգություն՝ խաբեբաների կողմից ցանկացած տեսակի հարձակումներից:
Երկգործոն նույնականացումը կարող է ապահովել Ձեր անվտանգությունը և թույլ չի տա հաքերներին ստանալ Ձեր անձնական տեղեկությունները կամ հավատարմագրերը, իսկ ստանալու դեպքում՝ համակարգը թույլ չի տա հափշտակել Ձեր դրամապանակը կամ կրիպտո առևտրի օգտահաշիվը:
Ձեր օգտահաշվի վրա հարձակման դեպքում՝ Ձեզ կուղարկվի կոդ՝ մուտքի Ձեր փորձը հաստատելու համար։ Հանկարծակի կոդ ստանալը կնշանակի, որ Ձեր օգտահաշվում ինչ որ բան այն չէ, և Դուք պետք է կիրառեք անհրաժեշտ պաշտպանական միջոցներ։
Ինչպես զեկուցել կրիպտոարժույթի հետ կապված խաբեությունների մասին
Եթե կարծում եք, որ խաբեբաների թիրախում եք հայտնվել, փոխանակման կեղծ հարթակում եք կամ այլ սխեմաների խարդախության զոհ եք դարձել, պետք է անմիջապես տեղեկացնեք տեղական իշխանություններին, Ձեր բանկին, Ձեր կրիպտո փոխանակման հարթակին:
Կարևոր է իմանալ, որ կրիպտո գործարքների հետևանքով կորցրած գումարը բարդ ու երբեմն անհնար է վերականգնել՝ կախված տարբեր հանգամանքներից։ Դրա հիմնական պատճառն այն է, որ երբ կրիպտո գործարքները տեղի են ունենում ապակենտրոնացված հարթակներում, այլևս անհնար է դրանց հետևել։
Ահա՛ հստակ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել նման իրավիճակում՝ խաբեբաներին թիրախավորելու կամ վտանգը կանխելու համար։
Կապ հաստատեք իշխանությունների հետ
Կան որոշ կազմակերպություններ, որոնք կօգնեն պայքարել կրիպտոարժույթի վերաբերյալ խաբեությունների դեմ: Այդ կազմակերպությունների թվում են Ձեր տեղական իշխանությունները: Դուք կարող եք զեկուցել խարդախություն և խաբեություն պարունակող գործողությունների մասին և կիսվել միջադեպի վերաբերյալ հավելյալ տեղեկություններով:
Ցանկացած տեղեկատվություն կարող է օգտակար լինել, ներառյալ՝ հեռախոսահամարը, որով նրանք կապ են հաստատել Ձեզ հետ, այն կայքը կամ հարթակը, որում Դուք գրանցվել եք նրանց հորդորով։ Դուք կարող եք փոխանցել հաղորդագրությունների բովանդակությունը, որոնք ուղարկվել են Ձեզ՝ այդ կերպ օգնելով գտնել նրանց։
Կիբերհանցագործության մասին զեկույցները, ինչպիսիք են՝ կիբեր խաբեության հարձակումները, կարող են մեծապես օգնել տեղական իշխանություններին՝ հետաքննությունը շարունակելու գործընթացում։
Հաղորդեք խաբեության մասին համապատասխան կարգավորող մարմիններին
Կրիպտոարժույթների կանոնակարգերը և դրանց համար պատասխանատու մարմիններն ամբողջ աշխարհում կարող են լինել տարբեր, քանի որ կրիպտոարժույթներով հետաքրքրվողների թիվը շարունակում է աճել: Եթե Դուք կրիպտո խարդախության զոհ եք, պետք է անհապաղ բողոք ներկայացնեք և դիմեք Ձեր տեղական իշխանություններին, քանի որ հենց նրանք են պատասխանատու կրիպտո կանոնակարգերի համար:
Հավաքեք ապացույցներ
Խաբեության մասին զեկուցելուց առաջ անհրաժեշտ է պատրաստել սեփականության մասին ապացույց ու դեպքի մասին տրամադրել որքան հնարավոր է շատ մանրամասներ։ Դուք պետք է ունենաք ապացույցներ, որ գողացված կամ հարձակման ենթարկված ֆինանսական աղբյուրները պատկանում են Ձեզ, դա օրենքով է պահանջվում։
Ձեր օգտահաշիվներն ու դրանց հասանելիության տվյալները պահեք միայն Ձեզ մոտ, քանի որ Ձեզանից կարող է պահանջվել մի քանի թոքեն ուղարկել Ձեր դրամապանակին՝ ապացուցելու դրա իսկությունն ու սեփականությունը։ Եթե գործարք իրականացնելիս ունեցել եք որոշակի կասկածներ, ապա դրանց մասին պետք է մանրամասն նկարագրել Ձեր զեկույցում։
Տեղեկացրեք Ձեր բանկին կամ բանկային քարտի տրամադրող ընկերությանը
Զեկուցեք ֆինանսական մարմիններին խարդախությունների մասին, եթե Ձեր դրամապանակին կցված է որևէ քարտ․ սա կօգնի դադարեցնել գումար կորցնելու գործընթացը: Բանկային կամ կրեդիտ քարտերի սեփականատեր համարվող կառույցները պետք է տեղյակ լինեն՝ արդյոք վտանգված է Ձեր ֆինանսական տեղեկատվությունը, և արդյոք նրանք կարող են օգնել Ձեզ արգելափակել հաշիվները՝ հետագա գումարի կորստից խուսափելու համար:
Խաբեության զոհ դառնալը շատ ցավալի է, սակայն Դուք պետք է սառը գլխով դատեք ու անմիջապես սկսեք քայլեր ձեռնարկել։ Կարևոր է իմանալ, որ գուցե չկարողանաք վերադարձնել Ձեր գումարը, սակայն, հետևելով այս քայլերին, Դուք օգնում եք մյուսներին չդառնալ նման դեպքերի զոհ։
Կապվեք այն հարթակի կամ բորսայի հետ, որն օգտագործել եք
Խաբեության նշանները նկատելուն պես՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։ Հայտնի է, որ որոշակի կրիպտո փոխանակման հարթակում գրանցվելիս, Դուք այդ հարթակին տալիս եք Ձեր գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն։ Սա թե՛ Ձեզ, թե՛ մյուս կողմին թույլ է տալիս տնօրինել Ձեր տվյալները։
Ձեր սեփականության անվտանգությունը, ըստ կիրառելիության, հարթակի պատասխանատվությունն է։ Արտակարգ իրավիճակների դեպքում՝ հնարավորինս արագ կապվե՛ք նրանց հետ, զեկուցե՛ք խարդախության մասին, կիսվեք մանրամասներով և Ձեր հաշվում կատարվող յուրաքանչյուր անսովոր փոփոխությամբ կամ գործունեությամբ, որը Ձեզ ստիպում է ենթադրել, որ Դուք դարձել եք կրիպտո խաբեության զոհ:
Կիսվեք Ձեր փորձով
Ինչպես ասում են՝ «Խնդրով կիսվելը օգնում է մնացածներին չանցնել նույն դժվարությունների միջով»։ Կրիպտո խաբեությունների զոհ դառնալը կամ դրանք նկատելը կարող է անդառնալի լինել, սակայն դրա մասին խոսելը և այն բարձրաձայնելը մեծապես կարող է օգտակար լինել՝ հետագա ուսումնասիրության և խաբեությունների հետազոտման գործընթացում։
Խաբեության մասին Ձեր ծանոթներից լսելը կամ համացանցում դրա մասին կարդալը նույնպես արագացնում է այս գործընթացը, քանի որ Դուք դառնում եք իրազեկված և Ձեր ուշադրությունը կենտորնացնում եք նման դեպքերի վրա։
Սոցիալական իրազեկությունն ամենաուժեղ գործիքներից է, որն օգնում է բացահայտել խաբեբաներին՝ նախքան նրանք կթիրախավորեն Ձեզ: Այնպես որ վստահ եղեք՝ Ձեր պատմության մասին բարձրաձայնելը կօգնի մնացածներին։ Կիսվե՛ք որքան հնարավոր է շատ մանրամասներով։
Ամփոփում
Վերը ներկայացված ամբողջ տեղեկատվությունից կարող ենք եզրակացնել, որ ոչ ոք մշտապես ապահովագրված չէ խաբեբաների հարձակումներից՝ հատկապես կրիպտոարժույթի ոլորտում, որտեղ կան միլիոնավոր սցենարներ, հիմնականում խաբեբաների ինքնությունը հնարավոր չէ պարզել, ու կորցրած գումարը հետ բերելու ոչ մի ճանապարհ չի մնում։
Կրիպտոարժույթները ապահովագրված չեն պետական օրենքով: Դա նշանակում է, որ տեղեկատվությունը բոլոր միջոցներով գաղտնի և անվտանգ պահելը շատ կարևոր է: Այս հոդվածը կարող է օգնել խուսափել կրիպտոարժույթի ոլորտում խաբեություններից՝ Ձեր անձնական փորձը հանրայնացնելով։ Հիշե՛ք, որ կրիպտո խաբեբաները մշտապես Ձեր ֆինանսները հափշտակելու նոր մոտեցումներ են մշակում։ Այնպես որ, ինքնակրթությունը և զգոնությունը նրանց դեմ պայքարի լավագույն միջոցներն են։