Սեպտեմբերի 13-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղ է ունեցել մամուլի ասուլիս՝ «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի վերաբերյալ, որն այս տարի իրականցվելու է «Ֆասթ մեդիա» և «Բահամուտ» հիմնադրամի հետ համատեղ։
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանը։
Մրցույթի նախնական փուլը հաղթահարած նախագծերը կդիտարկվեն ժյուրիի կողմից, ինչին կհաջորդի հաղթողների ընտրման փուլը։ Ծրագրին կարող են դիմել ստարտափ նախագծեր, որոնք ունեն հետաքրքիր գաղափարներ և ցանկանում են իրենց գործունեությունն սկսել ՏՏ ոլորտում։ «Բահամուտ» հիմնադրամն իր հերթին, դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումից զատ, կտրամադրի հավելյալ 50 մլն դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ հաղթող ընկերությունների համար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ասուլիսի ընթացքում ներկայացրել է դրամաշնորհային ծրագրի փուլերը, նախատեսված բյուջեն և մրցույթին մասնակցելու հնարավորությունները։ Պրն Սիմոնյանն իր խոսքում նշել է, որ մրցույթի շրջանակում ընդհանուր առմամբ տրամադրվելու է 290 մլն դրամ, որը բաշխվելու է հաղթած մասնակից ընկերությունների միջև յուրաքանչյուրին ՝մինչև 10 մլն դրամ։
«Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, անդրադառնալով նախագծի հեռուստատեսային տարբերակի առաձնահատկություններին, նշել է, որ նախատեսված է նկարահանել 12 հաղորդում, որոնց ընթացքում ներկայացվելու են կադրից դուրս մնացած ուշագրավ և հետաքրքիր դրվագներ․ «Դետալային աշխատանք է տարվելու ամեն մասնակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լավագույնս ներկայանալ», - ասել է նա։
«Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանը Web3 տեխնոլգիաների զարգացման և տարածման համատեքստում կարևորել է դրամաշնորհային ծրագրի առկայությունը՝ ընդգծելով ոլորտ մուտք գործող նոր նախագծերի համար դրա ընձեռած լայն հնարավորությունները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այս համագործակցությունն սկիզբ է դնում Web3-ում նոր մշակույթի զարգացմանը՝ ստեղծելով գործընկերային հարաբերություններ
և հնարավորություն տալով գտնել ներդրումային մեծ պոտենցիալ ունեցող արժանի նախագծեր։
Bahamut հիմնադրամի մասին
«Բահամուտ» հիմնադրամը քայլում է նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։