Fastex-ը թողարկել է Affiliate ծրագիր, որի նպատակն է պարգևատրել անհատներին, համայնքներին և բիզնեսներին՝ Fastex հարթակը ներկայացնելու համար։
Ծրագրին ավելի վաղ միացած մասնակիցները կստանան հավելյալ արտոնություններ, ներառյալ՝ միջնորդավճարներից հավելյալ մասնաբաժին, հարթակում նոր հնարավորությունների և ընթացիկ առաջարկների հասանելիություն։ Ծրագրին միանալու համար անհրաժեշտ է լրացնել ձևանմուշը՝ անցնելով հղմամբ և տրամադրել տեղեկատվություն Ձեր սոցիալական հարթակների էջերի, բիզնեսի կամ համայնքի վերաբերյալ։
Ձևանմուշը լրացնելուց հետո Fastex Affiliate-ի թիմը կապ կհաստատի ընտրված մասնակիցների հետ՝ տրամադրելով տեղեկատվություն առաջիկա գործողությունների վերաբերյալ։ Հարթակում Ձեր ակտիվության, միջնորդավճարների և ցուցանիշների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել Fastex գործընկերներ բաժնում։
Fastex Exchange Affiliate ծրագրի, ենթաբաժինների և առաջիկա նորությունների վերաբերյալ ավելին իմանալու համար այցելեք Fastex-ի պաշտոնական էջի Affiliate բաժին։
Fastex-ը տալիս է զարգանալու և Ձեր գործընկերային շրջանակը ընդլայնելու հիանալի հնարավորություն։ Միանալով մեր համայնքին՝ որպես ինֆլուենսեր, համայնքի ղեկավար կամ գործարար, Դուք կստանաք պարգևներից և բացառիկ միջնորդավճարներից օգտվելու արտոնություններ։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: